«ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հերթական անգամ պատմել է
«Բարսելոնայում» իր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ հարաբերությունների
մասին:
-Գվարդիոլան անշունչ առարկա էր: Նա կյանքի ոչ մի նշաններ
ցույց չէր տալիս: Ամեն ժամից հետո, որն անցկացնում էի «Բարսելոնայում»,
ավելի ու ավելի էի ցանկանում հեռանալ այնտեղից:
Ես հազիվ էի ինձ զսպում, հատկապես երբ «Վիլյառեալի» հետ խաղում խաղադաշտում ընդամենը 5 րոպե անցկացրի: Ներսումս եռում էր:
Հանդիպումից
հետո մտա հանդերձարան, այնտեղ Յայա Տուրեն էր ու այլ խաղացողներ: Այնտեղ
կար մետաղյա արկղ` կեղտոտ մարզաշապիկների համար: Ես հարվածեցի դրան, այն
թռավ երեք մետր, ու ես այլևս չէի կարողանում զսպել ինձ:
Ես բղավեցի. «Դու տղամարդ չես: Դու տակդ ես լցնում Մոուրինյոյի աչքի առջև: Գնա՛ գրողի ծոցը»:
Ես
լիովին կորցրել էի իմ հանդեպ վերահսկողությունս ու ակնկալում էի, որ
Գվարդիոլան ինչ-որ պատասխան կտա, սակայն նա վախկոտի պես լռեց: Նա պարզապես
վերցրեց այդ արկղը, դրեց իր տեղում ու հեռացավ,- գրել է շվեդ ֆուտբոլիստն
իր ինքնակենսագրական գրքում: