«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը կարծում է, որ նրա ակումբակիցը`
արգենտինացի գոլահար Լեո Մեսսին, ունի ամեն ինչ, որպեսզի 5-րդ տարին
անընդմեջ ճանաչվի Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:
-Մեսսին գտնվում է
այլ մակարդակի վրա, ես հիանում եմ նրանով ու հարգում նրան: Նա չորս տարի
անընդմեջ դարձել է մոլորակի լավագույն ֆուտբոլիստ ու ունի բոլոր
հնարավորությունները, որպեսզի ևս մեկ անգամ հաղթի «Ոսկե գնդակը»,- ասել է
Նեյմարը:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստն այս
ամռանը կատալոնական ակումբ է տեղափոխվել «Սանտոսից», իսկ տրանսֆերը
գնահատվել է 57 մլն. եվրո:
|