«Բարսելոնայում» զարմացած ու հիասթափված են «Մոնակոյի» ներկայիս պաշտպան
Էրիկ Աբիդալի խոսքերից, ով կատալոնական ակումբից այս ամռանը հեռացել է ազատ
գործակալի կարգավիճակում: Հիշեցնենք` 32-ամյա ֆրանսիացին հայտարարել էր,
որ Իսպանիայի գործող չեմպիոնը չի վճարել իր աշխատավարձը, երբ ինքը բուժվում
էր լյարդի քաղցկեղից:
Ակումբը հիշեցրել է, որ, երբ փորձառու
պաշտպանի մոտ հայտնաբերվեց այդ հիվանդությունը ու հայտնի դարձավ, որ նրան
փոխպատվաստում է պետք, ֆուտբոլիստի պայմանագիրն ավտոմատ կերպով երկարաձգվեց
ևս մեկ տարով:
Ըստ ակումբի ներսից աղբյուրի` «Բարսան» կատարել է
Աբիդալի առջև ունեցած աշխատավարձային բոլոր պարտավորությունները`
բացառությամբ բոնուսների, որոնք տրվում են հաղթանակած խաղերի ու մրցաշարերի
համար:
|