«Բարսելոնան» չի ցանկանում երկարաձգել Դանի Ալվեսի պայմանագիրը
Ինչպես տեղեկացնում է ESPN-ն` Կատալոնական «Բարսելոնան» չի ցանկանում երկարաձգել Դանի Ալվեսի պայմանագիրը: Կայքի հավաստմամբ` Բրազիլիայի հավաքականի պաշտպանն արդեն գալիք ամռանը կարող է հեռանալ «Բարսելոնայից»:
30-ամյա պաշտպանի պայմանգրի ժամկետը կատալոնական ակումբի հետ ավարտվելու է 2015 թվականին և ակումբը մտադիր չէ բրազիլացուն նոր պայմանագիր առաջարկել:
Նշենք, որ Ալվեսին ձեռք բերելու ամենաիրական հավակնորդը ֆրանսիական ՊՍԺ-ն է: