| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
00:00 Նեյմարը կարող էր դառնալ «մադրիդյան Մեսսին» |
Մադրիդի «Ռեալի» նախկին մարզական տնօրեն Ալբերտո Գիրալդեսը պատմել է, որ
2006 թվականին 14-ամյա Նեյմարը փորձաշրջան է անցել «Արքայական» ակումբում:
Մադրիդցիների այդ տարիների գլխավոր տնօրենը չի ցանկացել վճարել 60 հազար
եվրո, ինչը բրազիլացի տաղանդավոր պատանու` «Ռեալի» ակադեմիա տեղափոխության
համար պահանջել էր նրա գործակալը:
-Նեյմարը ցանկանում էր մնալ
«Ռեալում», մենք նույնիսկ ձևակերպել էինք նրա փաստաթղթերը: Ակնհայտ էր, որ
նա յուրահատուկ է: Դա եղել է «Ռեալի» պատմական սխալը, նա կարող էր դառնալ
մեր սեփական Մեսսին,- ասել է Գիրալդեսը:
Այժմ` 7 տարի անց, Նեյմարը տեղափոխվել է «Բարսելոնա»` 57 մլն. եվրոյի դիմաց:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 955 |
Ավելացրեց: Արման1996
|
|
|
|