| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
23:06 Մեսսին ամառվանից աշխատում է սննդի մասնագետի հետ |
«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին ամռանը սկսել է աշխատել սննդի
մասնագետի հետ, ով իրեն կօգնի սնունդ ընդունելու անհատական ծրագրով
շարժվել:
Արգենտինացի ֆուտբոլիստը որոշել է ուժեղացնել սննդի հանդեպ
ուշադրությունը, որպեսզի բարելավի նյութափոխանակությունն ու իր ֆիզիկական
մարզավիճակը, հաղորդում է Sport.es-ը:
«Ոսկե գնդակի» քառակի
դափնեկիրը որոշել է ուշադրությամբ հետևել իր առողջական վիճակին, քանի որ
դժգոհ է մնացել աջ ոտքի վնասվածքից, ինչի պատճառով շարքից դուրս էր մնացել
նախորդ մրցաշրջանի վերջում:
Ընդգծենք, որ սննդի մասնագետի հետ մեկ ամսվա աշխատանքից հետո Մեսսին կորցրել է 2 կգ:
Արգենտինայի
հավաքականի ֆուտբոլիստը կշարունակի աշխատել անհատական ծրագրով, որպեսզի
լավագույն մարզավիճակում լինի ամբողջ մրցաշրջանի ընթացքում:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 723 |
Ավելացրեց: Արման1996
|
|
|
|