«Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» միջև կայանալիք «Էլ-Կլասսիկոն», որը տեղի
կունենա հոկտեմբերի 26-ին, Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի
շրջանակներում, կարող է մեկնարկել իսպանական ժամանակով կեսօրին:
Mediapro
ընկերության նախագահ Ժաումե Ռոուրեսը հայտարարել է, որ այդպիսի որոշում
կարող է կայացվել հեռուստատեսային ավելի մեծ լսարան հավաքելու համար:
-Մրցաշրջանի
առաջին հանդիպումը «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև գուցե սկսվի կեսօրին:
Վերջնական որոշում դեռ ընդունված չէ, սակայն դրա համար կան բոլոր
նախապայմանները:
Դա միջազգային հնչեղություն ունեցող իրադարձություն
է: Օրինակ, Ասիայում Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի երկրպագուներն ավելի
շատ են, քան կոնկրետ «Բարսելոնայի» ու «Ռեալի»,- ասել է Ռոուրեսը:
|