Marca-ի հավաստմամբ` Կատալոնական «Բարսելոնան» դիտարկում է Մադրիդի «Ատլետիկոյի» երիտասարդ դարպասապահ Կուրտուային գնելու հարցը: Բելգիացի դարպասապահը Լոնդոնի «Չելսիից» վարձավճարով տեղափոխվել է Իսպանիա և հնարավոր է, որ մոտ ապագայում նա լինի «Բարսելոնայի» ֆուտբոլիստ:
«Կապտանռնագույններն» արդեն հասցրել են կապնվել թիմի հետ: Ըստ հավաստի աղբյուրների` նրանք դրական պատասխան են ստացել:
«Չելսին» ցանկանում էր երկարաձգել Կուրտուայի պայմանագիրը մինչ 2016 թվականը, սակայն վերջինս չի շտապել այդ հարցում:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել Մյունխենգլադբախի «Բորուսսիայի» գերմանացի դարպասապահ Անդրե Տեր-Շտեգենի ծառայություններով, սակայն այս տարբերակն ավելի իրատեսական է: