Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Պեդրոն անկեղծացել է և նշել, որ կարոտել է թիմի նախկին հարձակվող Դավիդ Վիլյային, ով վերջերս տեղափոխվեց Մադրիդի «Ատլետիկո»:
«Ես գիտեմ, որ ինչպես «Բարսելոնայում», այնպես էլ Իսպանիայի ազգային հավաքականում ինձ սպասում է դժվար պայքար հիմնական կազմում հանդես գալու համար, բայց ես դրան պատրաստ եմ:
Վստահ եմ, որ քրտնաջան աշխատանքս կօգնի ինձ հաղթահարել դժվարությունները:
Ուրախ եմ, որ Վիլյան լավ է զգում Մադրիդի «Ատլետիկոյում»: Վերջերս նա նույնիսկ բացեց իր գոլերի հաշիվն արդեն Մադրիդյան թիմում:
Անկեղծ ասած` նրան շատ եմ կարոտել: Շատ էի ցանկանում, որ նա մնար «Բարսելոնայում»,-անկեղծացել է Պեդրոն:
|