Կրոյֆ. Ռոսելը ոչ ոք էր, երբ դարձավ «Բարսելոնայի» նախագահ
«Բարսելոնայի» լեգենդ Յոհան Կրոյֆը հերթական անգամ քննադատել է ակումբի
նախագահ Սանդրո Ռոսելին` իր բարեգործական հիմնադրամի նկատմամբ նրա
վերաբերմունքի առիթով:
-Բոլոր փաստաթղթերը պատրաստ էին, մնում էր միայն նախագահի ստորագրությունը: Սակայն նա հրաժարվեց անել դա:
Եթե
ես գնայի դատարան, «Բարսելոնան» կդառնար ծաղրի առարկա: Սակայն, ես,
իհարկե, չեմ ցանկանում, որ բանը հասնի դրան: Սակայն հիմա դա կարող է դառնալ
անհատական հարց:
Ռոսելը ոչ ոք էր, երբ դարձավ «Բարսելոնայի» նախագահ: Նա միայն ցեխ շպրտեց իմ կողմն ու հանդես եկավ իմ դեմ:
Շատ
տգեղ է վատ խոսել այն մարդու մասին, ում նույնիսկ չես ճանաչում:
«Բարսելոնայի» նախագահ ընտրվելուց ընդամենը մեկ ամիս անց նա խնդրեց ինձ
հանդիպել իր հետ, որպեսզի քննարկենք ակումբի գործերը:
Սակայն ես
պատասխանեցի, որ չեմ ցանկանում հանդիպել իր հետ ու ինձ չի հետաքրքրում այն,
թե ինչպես է ղեկավարում գործերը,- ասել է Կրոյֆը Catalunya Radio-ին տված
հարցազրույցում: