| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
15:40 «Բարսելոնան» պատրաստվում է գնել «Սանտոսի» երեք ֆուտբոլիստների |
«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է ձեռք բերել բրազիլական «Սանտոսի»
երեք երիտասարդ ֆուտբոլիստների իրավունքները, հաղորդում են իսպանական
լրատվամիջոցները:
Կատալոնական ակումբի ղեկավարների նշանառության տակ
են հայտնվել 17-20 տարեկան Գաբրիելը, Վիկտոր Անդրադեն ու Ժիվան: Նշվում է,
որ այդ երեք խաղացողների տրանսֆերների համար Իսպանիայի գործող չեմպիոնը
բրազիլական ակումբին պատրաստ է վճարել 7,9 մլն. եվրո:
Հիշեցնենք, որ տրանսֆերային վերջին պատուհանի ժամանակ «Բարսան» պայմանագիր կնքեց «Սանտոսի» մեկ այլ ֆուտբոլիստի` Նեյմարի հետ:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 776 |
Ավելացրեց: Արման1996
|
|
|
|