«Բարսելոնայի» ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, չնայած
նրան, որ ավելի վաղ հայտարարվել էր` չի աջակցելու Մադրիդի հայտին` 2020
թվականի Ամառային Օլիմպիական խաղերն ընդունելու համար, այդուհանդերձ,
Բուենոս-Այրեսում այսօր լուսանկարվել է Իսպանիայի մայրաքաղաքի դրոշով:
Հենց
Արգենտինայի մայրաքաղաքում է սեպտեմբերի 7-ին տեղի ունենալու Միջազգային
Օլիմպիական կոմիտեի 125-րդ համաժողովը, որի ընթացքում էլ հայտարարվելու է
Օլիմպիական խաղեր-2020-ն ընդունող քաղաքի անունը: Բացի Մադրիդից,
թեկնածուների թվում են նաև Ստամբուլն ու Տոկիոն:
Հիշեցնենք` ավելի
վաղ հաղորդված տեղեկությունների համաձայն` Մեսսին Մադրիդի հայտին հրաժարվել
էր աջակցել «Բարսելոնայի» ու «Ռեալի» սկզբունքային հակամարտության
պատճառով: