| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
15:57 Ինյեստան կվարձատրվի Նեյմարից շատ, բայց Մեսսիից պակաս |
«Բարսելոնայի» ղեկավարությունը դիտարկում է կիսապաշտպան Անդրես Ինյեստայի
հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորությունը, հաղորդում են իսպանական
լրատվամիջոցները:
Կողմերն արդեն սկսել են բանակցային գործընթացն ու
մոտ են նրան, որ գան ընդհանուր հայտարարի: Ակումբը հասկանում է թիմի համար
իսպանացի ֆուտբոլիստի կարևորությունն ու պատրաստվում է նրան առաջարկել
ֆինանսական համապատասխան պայմաններ: Ըստ նոր համաձայնագրի` Ինյեստան կդառնա
կատալոնական ակումբի ամենաբարձր վարձատրվող երկրորդ ֆուտբոլիստը` զիջելով
միայն Լեո Մեսսիին: «Բարսայի» 8 համարը կգերազանցի թիմի բրազիլացի նորեկ
Նեյմարի աշխատավարձը:
Ինչ վերաբերում է պայմանագրի ժամկետին, ապա այն կգործի մինչև 2018 թվականի հունիսի 30-ը:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 711 |
Ավելացրեց: Արման1996
|
|
|
|