| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
19:16 Բուսկետսի վնասվածքը հաստատվել է. Նա չի խաղա Ֆինլանդիայի ու Չիլիի դեմ |
Ինչպես ավելի վաղ հադորդել էինք, «Բարսելոնայի» հենակետային կիսապաշտպան
Սերխիո Բուսկետսը ծնկատակի ջլի վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության
3-րդ տուրի` «Վալենսիայի» հետ արտագնա հանդիպման ընթացքում, որն ավարտվեց
կատալոնական ակումբի հաղթանակով` 3-2:
Ահա և Իսպանիայի ֆուտբոլի
ֆեդերացիան հայտարարել է, որ «Բարսայի» 16 համարի վնասվածքը հաստատվել է,
ու նա չի մասնակցի «Կարմիր Ֆուրիայի» առաջիկա երկու հանդիպումներին:
Վիսենտե
Դել Բոսկեի գլխավորած թիմը սեպտեմբերի 6-ին Աշխարհի 2014 թվականի
առաջնության ընտրական փուլի շրջանակներում մրցելու է Ֆինլանդիայի
հավաքականի հետ, իսկ 4 օր անց ընկերական հանդիպում է անցկացնելու Չիլիի
ընտրանու հետ:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 465 |
Ավելացրեց: Արման1996
|
|
|
|