Շաբաթ, 21/12/24, 17:03
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Ո՞վ կարող է փոխարինել Կառլես Պույոլին


 
Պատասխանների քանակը` 402



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 11
Հյուրեր` 11
Գրանցվածներ` 0


13:59
Նեյմարի, Ինյեստայի, Վալդեսի ու Ալբայի հետխաղյա հարցազրույցները
Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի`«Վալենսիայի» հետ մրցավեճում 3-2 հաշվով տոնած հաղթանակից հետո ԶԼՄ ներկայացուցիչների հետ են շփվել «Բարսելոնայի» ֆուտբոլիստներից մի քանիսը:

Վիկտոր Վալդես. «Անձամբ ես գոհ եմ մրցաշրջանի սկզբում իմ ցուցադրած խաղից: Եթե դու օգնում ես թիմին հաղթանակ տանել, ապա միշտ էլ քեզ լավ ես զգում:

Մենք հաղթեցինք շատ կարևոր մրցավեճում, որպեսզի շարունակենք տիտղոսի համար պայքարը: Այս երեք միավորները շատ գոհացնող են, քանի որ խաղում էինք ծանր մրցակցի հետ, ու երբ 3-0 հաշվից հետո բաց թողեցինք երկու գնդակ, ամեն ինչ ավելի բարդացավ»:

Նեյմար. «Մեր ճնշումը մրցակցի վրա մի փոքր թուլացավ առաջին խաղակեսի վերջնամասում, ինչի արդյունքում երկու գնդակ բաց թողեցինք: Մենք կբարելավենք մեր խաղն առաջիկա հանդիպումներում: Վալենսիացիները հիանալի խաղացին երկրորդ խաղակեսում, ու նրանց դիմակայելը մեզ համար դժվար էր: Ֆիզիկական տեսանկյունից ինձ գնալով ավելի լավ եմ զգում, բայց ես պետք է խաղ առ խաղ ավելի լավ հանդես գամ: Վստահ եմ, որ ամբողջ թիմը ամբողջ մրցաշրջանի ընթացքում կառաջադիմի ֆիզիկական ու մարտավարական տեսանկյունից»:

Ժորդի Ալբա. «Մենք արդեն խաղացել ենք երեք ուժեղ թիմերի հետ («Մալագա», «Ատլետիկո» ու «Վալենսիա»), նրանց բոլորին էլ դժվար էր հաղթել, բայց մրցաշրջանը դեռ նոր է սկսվում, ու խաղը բարելավելու ժամանակ կա: Այնպես որ, ամեն ինչ նորմալ է` հաշվի առնելով մրցաշրջանի նման բարդ սկիզբը: Նոր մարզչի օրոք ես կատարում եմ գրեթե նույն գործառույթները, ինչ նախկինում: Երկրորդ խաղակեսում սկսեցի ավելի շատ մասնակցել հարձակվողական գործողություններին, ու ինձ հիանալի էի զգում, ինչը ոչ ամեն խաղում է լինում: Սակայն, ես միշտ պետք է հասցնեմ ճիշտ պահին վերադառնալ պաշտպանություն»:

Անդրես Ինյեստա. «Լիովին տրամաբանական է ամբողջ մրցաշրջանի ընթացքում ակտիվ ռոտացիա կիրառելը: Դա մարզչի որոշումն է: Գլխավորը, որ ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը պատրաստ լինի ամեն պահի դուրս գալ խաղադաշտ, երբ թիմն իր կարիքն ունի»:
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 708 | Ավելացրեց: Արման1996
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1