| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
13:27 Սուբիսարետա. «Բարսելոնան» կպայքարի Բեյլի դեմ |
«Բարսելոնայի» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան մեկնաբանել է
«Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի`Մադրիդի «Ռեալ» տեղափոխության փաստը,
հաղորդում են իսպանական լրատվամիջոցները:
Կատալոնական ակումբի լեգենդար դարպասապահը վստահ է, որ ուելսցի ֆուտբոլիստը կամրապնդի «Արքայական» ակումբի կազմը:
-Բեյլը հանդես է գալու հզոր առաջնությունում: Պետք է պայքարենք նրա դեմ,- ասել է Սուբիսարետան:
Հիշեցնենք,
որ Բեյլի տրանսֆերի մասին պաշտոնապես հայտարարվեց երեկ: Լոնդոնյան ակումբի
նախագահ Դանիել Լևին հայտարարել է, որ իրենք չեն ցանկացել վաճառել
ֆուտբոլիստին, սակայն այդ հարցում վճռորոշ դեր է խաղացել անձամբ Գարեթի
ցանկությունը:
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 685 |
Ավելացրեց: Արման1996
|
|
|
|