| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
21:43 Աբիդալ. Արժանի էի «Բարսելոնայում» ևս մեկ մրցաշրջանի |
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Էրիկ Աբիդալը, ով նախորդ մրցաշրջանի ավարտից
հետո տեղափոխվեց ֆրանսիական «Մոնակո», հայտարարել է, որ կցանկանար
շարունակել ելույթները կատալոնական ակումբի կազմում:
-Ես նայում եմ
առաջ ու միշտ փորձում եմ մտածել դրական բաների մասին: Սակայն ես կցանկանայի
«Բարսելոնայում» մնալ ևս մեկ տարի ու տեսնել, թե ինչ կլիներ հետագայում:
Կարծում
եմ, որ արժանի էի կատալոնական թիմում ևս մեկ մրցաշրջան անցկացնելուն: Ես
լիովին ապաքինվել էի ու գտնվում էի հիանալի մարզավիճակում:
Այժմ իմ
մտքերն ամբողջությամբ կապված են «Մոնակոյի» հետ, որտեղ ամեն ինչ անում եմ`
հանուն ակումբի հաջողությունների,- ասել է Աբիդալը:
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 659 |
Ավելացրեց: Արման1996
|
|
|
|