«Բարսելոնայի» նախկին պաշտպան Էրիկ Աբիդալը կարծում է, որ կատալոնական
ակումբի երիտասարդ տաղանդ Ժերարդ Դեուլոֆեուի համար, ով այժմ վարձավճարով
հանդես է գալիս «Էվերտոնի» կազմում, լիվերպուլյան այդ թիմը լավագույն
տարբերակը չէ: Անգլիական ակումբը Իսպանիայի երիտասարդական հավաքականի
19-ամյա ֆուտբոլիստին վարձակալել է մեկ տարի ժամկետով:
-Դեուլոֆեուն
«Էվերտոնո՞ւմ». չեմ կարծում, թե այդ թիմը համապատասխանում է նրան: Սակայն
կա հույս, որ նրա մոտ ամեն ինչ լավ կլինի: Դեուլոֆեուն` հիանալի ֆուտբոլիստ
է, ու ես վստահ եմ, որ նա հաջողությունների կհասնի,- Աբիդալի խոսքերը
մեջբերում է «Բարսելոնայի» պաշտոնական թվիթերյան էջը:
«Բարսայից»
այս ամռանը «Մոնակո» տեղափոխված Աբիդալը գոհ է նրանից, որ Դանի Ալվեսը, ի
պատիվ ֆրանսիացի ֆուտբոլիստի, այս մրցաշրջանում կրում է 22 համարի
մարզաշապիկը:
-Ես շատ ուրախացա, երբ իմացա, որ նա իմ պատվին կրելու է 22 համարի մարզաշապիկը: Նա հիանալի մարդ է,- ավելացրել է Աբիդալը:
|