| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
11:00 Մարտինո. «Բարսայի» համար գլխավորը` գոլեր բաց չթողնելն է |
Գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն վերլուծել է «Բարսելոնայի» խաղը,
հաղորդում են իսպանական լրատվամիջոցները: Արգենտինացի մասնագետն ընդգծել է
պաշտպանությունում հուսալի խաղի կարևորությունը:
-Այս պահին մեզ մի
փոքր չի հերիքում թարմությունը: Սակայն մեր դարպասը չեն գրավում, թեև
կարողանում են ստեղծել բավարար թվով գոլային պահեր: Պետք է խոստովանել, որ
«Ատլետիկոյի» հետ խաղում Վիկտոր Վալդեսը երկու անգամ փրկեց մեզ: Իր
բարձրության վրա էր նա նաև «Մալագայի» հետ մրցավեճում: Մենք պետք է լուծենք
հարցը մրցակիցների դարպասը գրավելով:
Կարծում եմ, այն պոտենցիալով,
որն ունի թիմի հարձակման գիծը, մենք կարող ենք շատ գոլեր խփել:
Եզրակացությունն այն է, որ մեզ համար գլխավորը` գոլեր բաց չթողնելն է,-
ասել է Մարտինոն:
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 486 |
Ավելացրեց: Արման1996
|
|
|
|