Լեո Մեսսին, ճիշտ է, չարժանացավ 2012/13 թթ. մրցաշրջանի` Եվրոպայի
լավագույն ֆուտբոլիստի մրցանակին, սակայն հարգանքի արժանացավ ֆուտբոլային
աշխարհի կողմից:
Հասկանալով, որ «Բավարիայի» անցկացրած փայլուն
մրցաշրջանի շնորհիվ ֆավորիտը Ֆրանկ Ռիբերին է, միևնույնն է, արգենտինացին
ներկա գտնվեց միջոցառմանն, ու շնորհավորեց ֆրանսիացի ֆուտբոլիստին:
|