Գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն վստահեցրել է, որ հարձակվող Լեո Մեսսին,
ով բաց էր թողել թիմի երեկվա մարզումը, պատրաստ է խաղադաշտ դուրս գալ
Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի` «Վալենսիայի» հետ կիրակի օրը կայանալիք
հանդիպմանը:
-Երբ Մեսսին ունի թեկուզ փոքր խնդիրներ, մենք պետք է
հոգ տանենք նրա մասին: Այդ պատճառով էլ նա երեկ չմարզվեց: Սակայն այսօր նա
արդեն լավ վիճակում է: Վաղը Լեոյի հետ ամեն ինչ ավելի լավ կլինի: Ավելի լավ
է խաղին մասնակցելու հնարավորություն տալ, քան մեկ ժամ տրամադրել մարզման
ժամանակ,- ասել է Տատան: