«Բենֆիկայի» հարձակվող Օսկար Կարդոսոն կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայի» կազմում, հաղորդում է Mundo Deportivo-ն:
Չնայած
նրան, որ գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հայտարարել էր` ակումբն ավարտել
է ամառային տրանսֆերային գործունեությունը, կատալոնացիների սկաուտները
հետևում են պարագվայցի ֆուտբոլիստի ելույթներին: Նրա թեկնածությանը
մասնավորապես կողմ է Մարտինոն, ով 30-ամյա Կարդոսոյի հետ 2007-2011
թվականներին աշխատել է Պարագվայի հավաքականում:
Հիշեցնենք, որ
«Բարսայի» անվան հետ վերջերս շատ են կապվում տարբեր հարձակվողների
անուններ: Մասնավորապես, ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսպանիայի գործող
չեմպիոնի շարքերը կարող են համալրել Ֆրեդը («Ֆլումինենսե»), Ֆերնանդո
Լյորենտեն («Յուվենտուս»), կամ Ֆերնանդո Տորրեսը («Չելսի»):