| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
17:42 «Բարսելոնան» շարունակում է նոր կենտրոնական պաշտպանի փնտրտուքները |
Ինչպես հաղորդում են գերմանական լրատվամիջոցները, կատալոնական ակումբն այդ դիրքի ամրապնդման համար դիտարկում է «Շալկե-04»-ի ու Գերմանիայի հավաքականի պաշտպան Բենեդիկտ Հյովեդեսի թեկնածությունը: Հաղորդվում է, որ գերմանացի ֆուտբոլիստի տեղափոխությունը կարող է տեղի ունենալ տրանսֆերային պատուհանի վերջին օրերին:
Վերջին շաբաթվա ընթացքում «Բարսայի» ներկայացուցիչներն անձնական բանակցություններ են վարել Հյովեդեսի հետ, որի մասին ոչ ոք չի իմացել: Տեղափոխության մոտավոր արժեքը կկազմի 10 մլն. եվրո:
Գերմանացի պաշտպանը գելզենկիրխենյան թիմի կազմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է 43 հանդիպման ու դարձել 2 գոլի հեղինակ:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 721 |
Ավելացրեց: Արման1996
|
|
|
|