«Բարսելոնայի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով ներկայումս ելույթ
է ունենում ֆրանսիական «ՊՍԺ»-ում, հերթական անգամ հիշել է կատալոնական
ակումբում իր նախկին գլխավոր մարզչին` Պեպ Գվարդիոլային:
-«Բարսելոնայում»
իմ առաջին օրերին Գվարդիոլան ինձ ասաց, որ կատալոնական թիմի
ֆուտբոլիստները չեն վարում արագ մեքենաներ, որ նրանք ապրում են հանգիստ ու
խաղաղ կյանքով: Նա ուզում էր, որ ես ինձ պահեի ինչպես սովորական մարդ,
սակայն ես` Զլատանն եմ, ու Գվարդիոլան չկարողացավ համակերպվել դրա հետ:
Ամեն
անգամ, երբ ես մտնում էի սուրճի սենյակ, նա այն լքում էր: Երբ մենք
հանդիպեցինք միջանցքում, Գվարդիոլան նայեց հատակին: Նա տղամարդ չէ:
Հնարավոր է` նա աշխարհի լավագույն մարզիչն է, բայց դա ինձ չի հետաքրքրում:
Մի անգամ նրան հանդիպեցի հանդերձարանում: Բայց նույնիսկ այդ ժամանակ
Գվարդիոլան չցանկացավ խոսել ինձ հետ,- ասել է Իբրահիմովիչը:
|