«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին հայտարարել է, որ իրեն լավ է զգում ու
ոչինչ չի թաքցնում հասարակությունից, հաղորդում են իսպանական
լրատվամիջոցները:
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն այդպես է
պատասխանել Իսպանիայի Սուպերգավաթի` Մադրիդի «Ատլետիկոյի» հետ առաջին
մրցավեճում ստացած վնասվածքի վերաբերյալ հարցին: Մեսսիի մոտ ախտորոշվել էր
ձախ ոտքի ազդրի վնասվածք:
-Ես հարված էի ստացել, բայց,
բարեբախտաբար, ոչ մի լուրջ բան չի պատահել: Այնուամենայնիվ, լսել եմ, որ
այս առիթով շատ է խոսվել: Գրել են, թե ես ու ակումբն իբր ինչ-որ բան ենք
թաքցնում: Բայց նման բան չկա,- ասել է Մեսսին:
|