«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի
խմբային փուլի վիճակահանության արդյունքները, ինչպես նաև խոսել այս
մրցաշարի նկատմամբ իր անձնական վերաբերմունքի մասին:
-Չեմպիոնների
լիգան` շատ բարդ մրցաշար է, և այստեղ կարևոր է յուրաքանչյուր խաղում խաղալ
քո խաղն ու չկրկնել անցյալի սխալները: Մեզ բավական դժվարին խումբ է բաժին
հասել: «Միլան», «Այաքս», «Սելթիկ». այս բոլոր թիմերն էլ ունեն հիանալի
ֆուտբոլիստներ: Ես երբեք չեմ հաղթել այս մրցանակը, ու դա անելն անխոս իմ
նպատակներից մեկն է,- իսպանացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է
Goal.com-ը:
Հիշեցնենք, որ եվրոպական ակումբային ամենահեղինակավոր
մրցաշարից կատալոնական ակումբը վերջին երկու տարիներին դուրս է մնացել
կիսաեզրափակիչ փուլից: 2012 թվականին «Բարսան» պայքարը զիջեց Լոնդոնի
«Չելսիին», իսկ 2013-ին` Մյունխենի «Բավարիային»: