Ինչպես հաղորդում է իսպանական Marca-ն, լոնդոնի «Չելսին» պատրաստ է բաց թողել իր առանցքային ֆուտբոլիստ Դավիդ Լուիսին:
Արդեն երկար ժամանակ է, ինչ «Բարսելոնան» պայքարում է բրազիլացի պաշտպանին գնելու համար:
Այժմ, երբ «ազնվականները» պատրաստ են հրաժարվել Դավիդ Լուիսի ծառայություններից, «կապտանռնագույնները» պաշտոնական առաջարկով դիմել են «Չելսիի» ղեկավարությանը:
Կատալոնացիները ֆուտբոլիստին գնելու համար «Չելսիին» առաջարկել են 25 մլն եվրո:
Սակայն այս գործարքը կարող է չեղյալ համարվել, քանի որ «Չելսին» ֆուտբոլիստին վաճառելու համար պահանջել է մոտ 40 մլն եվրո: