Բուսկետս. Վստահ էի, որ կրկին խաղալու ենք «Միլանի» հետ
«Բարսելոնայի» հենակետային կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մեկնաբանել է
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի մրցակիցները Н խմբում կլինեն «Միլանը»,
«Այաքսն» ու «Սելթիկը»:
-Իմ կանխատեսման մեկ երրորդը ճիշտ էր:
Չգիտես ինչու, վստահ էի, որ հերթական անգամ հանդիպելու ենք «Միլանի» հետ:
Իսկ «Սելթիկն» ու «Այաքսը»` մրցակիցներ են, որոնց ես չէի սպասում մեզ հետ
միևնույն խմբում: Միևնույն ժամանակ, մեզ շատ հետաքրքիր հանդիպումներ են
սպասվում: Հատկապես անհամբերությամբ սպասում եմ ամստերդամցիների հետ
հակամարտություններին, որոնց հետ խաղերը խոստանում են շատ դիտարժան լինել:
«Բարսան» ու «Այաքսը» շատ ընդհանրություններ ունեն,- Բուսկետսի խոսքերը
մեջբերում է Sport.es-ը: