| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
13:35 Ռոնալդինյոն մոտ է Եվրոպա վերադառնալուն |
«Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպան Ռոնալդինյոն, ով ներկայումս ելույթ է
ունենում բրազիլական «Ատլետիկո Մինեյրոյի» կազմում, մոտ ժամանակներս կարող է
վերադառնալ Եվրոպա:
Ինչպես հաղորդում է Sport Bild-ը, նրա
ծառայություններով լրջորեն է հետաքրքրված «Շալկե-04»-ը, որը մտադիր է
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկից առաջ ամրապնդել իր կազմը:
Հաղորդվում է, որ կողմերը մոտ են համաձայնության գալուն: Հիշեցնենք, որ
Ռոնալդինյոն այս ամռանը դարձավ մոլորակի միակ ֆուտբոլիստը, որը հաղթել է
Լիբերտադորեսի գավաթում, Աշխարհի առաջնությունում ու Չեմպիոնների լիգայում,
ինչպես նաև նվաճել է «Ոսկե գնդակը»:
Ռոնին Եվրոպայում հանդես գալու
հարուստ փորձ ունի: Մինչ կատալոնական ակումբ տեղափոխվելը` նա 2001-2003
թթ. հանդես է եկել «ՊՍԺ»-ի կազմում, ապա անցկացրել է իր կարիերայի
լավագույն ժամանակահատվածը` 2003-2008 թթ. պաշտպանելով «Բարսելոնայի»
գույները: «Բլաուգրանայի» կազմում նա երկուական անգամ հաղթել է երկրի
առաջնությունն ու Սուպերգավաթը, իսկ 2006 թվականին հաջողության է հասել
Չեմպիոնների լիգայում: «Բարսայից» հեռանալուց հետո բրազիլացին հանդես է
եկել «Միլանի», «Ֆլամենգոյի», իսկ այժմ էլ`«Ատլետիկո Մինեյրոյի» կազմում:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 1055 |
Ավելացրեց: Արման1996
|
|
|
|