| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
12:12 Սուբիսարետա. Ուրախ էի տեսնել Մեսսիի ժպիտը Ռիբերիի հաղթելուց հետո |
«Բարսելոնայի» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան գովասանքի խոսքեր է
հղել թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին, հաղորդում են իսպանական
լրատվամիջոցները:
Իսպանիայի հավաքականի լեգենդար դարպասապահը դա
արել այն բանից հետո, երբ «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ճանաչվել է
2012/13 թթ. մրցաշրջանի` Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ: Ֆրանսիացի
խաղացողն այդ մրցանակի համար պայքարում առաջ է անցել Մեսսիից ու «Ռեալի»
առաջատար Կրիշտիանու Ռոնալդուից:
-Ռիբերին ֆավորիտ էր` «Բավարիայի»
անցկացրած կատարյալ մրցաշրջանի շնորհիվ: Սակայն ինձ ամենից շատ դուր եկավ
Մեսսիի ժպիտը, երբ մենք իմացանք մրցանակակրի անունը,- ասել է Սուբիսարետան:
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 653 |
Ավելացրեց: Արման1996
|
|
|
|