| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
00:41 Մեսսի. Չեմպիոնների լիգայում հաղթելը տարեցտարի դժվարանում է |
«Բարսելոնայի»
հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի
վիճակահանությունից հետո հայտարարել է, որ եվրոգավաթներում հեշտ խմբեր չեն
լինում: Արգենտինացին նաև ավելացրել է, որ քաջածանոթ է H խմբում իր թիմի
մրցակիցների մեծ մասին: Կատալոնացիների հետ միևնույն խմբում են ընդգրկվել
«Միլանը», «Այաքսն» ու «Սելթիկը»:
-Չեմպիոնների լիգայում հեշտ խմբեր
չեն լինում: Մենք ծանոթ ենք «Միլանին» ու «Սելթիկին», որոնց հետ հանդիպել
ենք նախորդ մրցաշրջանում: «Այաքսն» էլ եվրոպական հարուստ պատմություն ունի:
Նրանք դժվարին մրցակից են, ու ամստերդամցիների հետ հանդիպումները
հետաքրքիր են լինելու: Մեր նպատակը` Չեմպիոնների լիգայում հաղթելն է:
Չնայած մենք հասկանում ենք, որ այստեղ հաղթելը տարեցտարի ավելի ու ավելի
դժվար է դառնում, քանի որ շատ թիմեր լրջորեն աճել են,- ասել է Մեսսին:
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 670 |
Ավելացրեց: Արման1996
|
|
|
|