Ինչպես հայտնի է, ՈՒԵՖԱ-ի վարկածով 2012/13 թթ. մրցաշրջանի` Եվրոպայի
լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին:
ՈՒԵՖԱ-ի
պաշտոնական կայքը հրապարակել է, թե այդ մրցանակի հավակնորդներից
յուրաքանչյուրը որքան ձայն է ստացել քվեարկությանը մասնակցած լրագրողների
կողմից:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը ստացել է 36 ձայն, իսկ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի օգտին քվեարկել է 14 լրագրող:
Արգենտինացուց 11 ձայնով է հետ մնացել «Ռեալի» առաջատար Կրիշտիանու
Ռոնալդուն, ով ստացել է ընդամենը 3 ձայն:
Հիշեցնենք, որ այս
մրցանակը հիմնադրվել է 2011 թվականին` ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի
կողմից: Դրա նախորդ երկու տարիների տիրակալները եղել են կատալոնական
ակումբի ֆուտբոլիստները` Լիոնել Մեսսին (2011) ու Անդրես Ինյեստան (2012):