«Բարսելոնա Բ»-ի նախկին կիսապաշտպան Կիկո Ֆեմենիան խոսել է այն պատճառների
մասին, որոնք իրեն ստիպել են «Ռեալ Մադրիդ Կաստիլյա» տեղափոխվելու որոշում
կայացնել: Ֆուտբոլիստը կատալոնական ակումբ էր տեղափոխվել 2011 թվականին,
«Էրկուլեսից», 2 մլն. եվրոյի դիմաց, սակայն, չկարողանալով դրսևորել իրեն,
ակումբի կողմից ստացավ ազատ գործակալի կարգավիճակ:
-Ես պետք է
կարևոր խաղացող դառնայի «Բարսելոնայի» համար, ինչի համար էլ ինձ հետ
պայմանագիր կնքեցին: Այժմ ես փորձում եմ դառնալ այն Կիկոն, որը եղել եմ
մինչ այնտեղ տեղափոխվելը: «Բարսան» հոգեբանական տեսանկյունից ոչնչացրեց
ինձ: Իմ ներքին հոգեվիճակը հատակից էլ ցածր է, քանի որ «Էրկուլեսում» ես
խաղում էի ամբողջ ժամանակը, ու հանկարծ ամեն ինչ փոխվեց:
Ավելի լավ
էր` չտեղափոխվեի «Բարսելոնա», քանի որ դա ինձ հիասթափություն բերեց: Նախորդ
տարի ինձ պետք է ընդգրկեին գլխավոր թիմի կազմում, սակայն նույնիսկ
ընկերական կամ գավաթային խաղում դրսևորելու հնարավորություն չտվեցին:
Ես
միշտ եղել եմ «Ռեալի» երկրպագու ու սիրել եմ Մադրիդը: Հարգում եմ
«Բարսային», սակայն իմ ամբողջ ընտանիքը` մադրիդցիներ են,- ասել է Ֆեմենիան:
|