Իսպանիայի Սուպերգավաթի` Մադրիդի «Ատլետիկոյի» հետ պատասխան հանդիպումից
հետո խաղի վերաբերյալ իրենց գնահատականներն են տվել պաշտպան Խավիեր
Մասկերանոն ու դարպասապահ Վիկտոր Վալդեսը: Հիշեցնենք, որ մրցակցի հարկի տակ
խփած գոլի շնորհիվ կատալոնական ակումբը տիրեց Սուպերգավաթին:
Մասկերանո
-Մենք
գիտեինք, որ դժվար է լինելու: «Ատլետիկոն»` թիմ է, որն ունի սեփական
խաղաոճ: Ակնհայտ է, որ Դիեգո Սիմեոնեն մեծ աշխատանք է կատարել իր
խաղացողների հետ:
Վալդես
-Մրցաշրջանի առաջին տիտղոսն արդեն մերն է: Շատ բարդ հանդիպում ստացվեց: Շնորհավորում եմ «Բարսելոնայի» բոլոր երկրպագուներին:
Ուրախ
եմ, որ մենք կրկին գոլ բաց չթողեցինք, արդեն երրորդ անգամ այս
մրցաշրջանում: Հուսով եմ` կշարունակենք նույն ոգով: Ցավում եմ, որ
չգրավեցինք մրցակցի դարպասը: