Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
11:02 Մարտինո. Այս տիտղոսը պատկանում է Վիլանովային ու ֆուտբոլիստներին |
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հետխաղյա մամուլի
ասուլիսում հայտարարել է, որ ուրախ է թիմի`իր գլխավորությամբ առաջին
տիտղոսը նվաճելու փաստից, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:
-Ես
երջանիկ եմ, բայց այս հաղթանակը նախորդ մրցաշրջանի աշխատանքի արդյունքն է:
Այս տիտղոսը պատկանում է Տիտո Վիլանովային, ֆուտբոլիստներին ու մարզչական
շտաբին,- ասել է Տատան:
Ինչ վերաբերում է հարձակվողներ Լիոնել
Մեսսիին ու Նեյմարին, ապա մասնագետն ավելացրել է. «Կարծում եմ` Նեյմարը լավ
հանդիպում անցկացրեց: Ես նրա խաղում հոգնածության նշաններ չեմ տեսնում:
Մեսսին նույնպես լավ խաղ ցուցադրեց»:
Հիշեցնենք` Իսպանիայի
Սուպերգավաթի` Մադրիդի «Ատլետիկոյի» հետ առաջին մրցավեճի` 1-1 արդյունքից
հետո երեկ տեղի ունեցավ պատասխան հանդիպումը: Այն նույնպես ավարտվեց
ոչ-ոքի` 0-0, սակայն մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ կատալոնական
ակումբը նվաճեց այս մրցաշրջանի իր առաջին տիտղոսը:
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 575 |
Ավելացրեց: Արման1996
|
|
|
|