Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն իսպանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է Իսպանիայի Սուպերգավաթի` «Բարսելոնայի» հետ պատասխան հանդիպումից ունեցած ակնկալիքներից:
-«Բարսելոնան» մեծագույն թիմ է: Նրանք հաջողությամբ են վերահսկում գնդակն ու ստեղծում են մեծ քանակությամբ վտանգավոր պահեր: Հարկավոր է դրան պատրաստ լինել:
Մրցակիցը շարունակում է ֆավորիտ մնալ, սակայն մենք ունենք անհրաժեշտ որակներ` նրանց դիմակայելու համար: Խաղի ընթացքում կարող ենք խաղալ տարբեր մարտավարություններով:
Կան հաղթելու բազմաթիվ եղանակներ: Հուսով եմ` մեզ կհաջողվի գտնել դրանցից մեկը,- ասել է մասնագետը:
Հիշեցենք, որ մադրիդյան ու կատալոնական ակումբների միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1-1 հաշվով: