Գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն տեղեկացրել է, որ «Բարսելոնան» մինչ
ամառային տրանսֆերային պատուհանի փակումն այլևս նոր ձեռքբերումներ չի
կատարի:
-Մարտինոն վերջերս հայտնել է, որ ամռանը թիմում նոր
համալրումներ չեն սպասվում,- տեղեկացնում է կատալոնական ակումբի թվիթերյան
պաշտոնական էջը:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Իսպանիայի չեմպիոնի
տրանսֆերային գլխավոր նպատակներն են`կենտրոնական պաշտպաններ Դավիդ Լուիսն
(«Չելսի») ու Դանիել Ագգերը («Լիվերպուլ»):
Այդպիսով, տրանսֆերային
այս պատուհանի ընթացքում ակումբի միակ ձեռքբերումը Նեյմարն էր, ով
«Սանտոսից» տեղափոխվել է 57 մլն. եվրոյի դիմաց: