Գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն իսպանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է
Իսպանիայի Սուպերգավաթի` Մադրիդի «Ատլետիկոյի» հետ պատասխան հանդիպումից
ունեցած սպասելիքներից:
-Ես չեմ կարծում, թե «Բարսելոնան» այս
խաղում պետք է փոխի իր մարտավարությունն ու այլ կերպ խաղա: Մենք պետք է
խաղանք այնպես, ինչպես միշտ: Այնպիսի հարձակվողական թիմը, ինչպիսին
«Բարսելոնան» է, խաղային միայն մեկ փիլիսոփայություն ունի: Իսկ առաջին
մրցավեճի արդյունքը մեր խաղում փոփոխություններ կատարելու առիթ չի տալիս,-
ասել է Տատան:
Մասնագետն առանձին խոսել է նաև Լեո Մեսսիի ու Նեյմարի
մասին. «Ցանկանում եմ, որ այդ ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս գան միասին,
սակայն պետք է հոգ տանել նրանց մասին: Ու, առաջին հերթին, Նեյմարի, քանի որ
նա շատ երիտասարդ է: Ձգտում ենք նրան, որ նա «Բարսելոնայի» ֆուտբոլիստ
լինի առաջիկա 10-12 տարիներին, ու բազում հանդիպումների ելքեր վճռի»,-
ավելացրել է Մարտինոն:
|