Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ասել է, որ 2009թ.-ին նա կարող էր հայտնվել կատալոնական ակումբում:
«2008/09թ.-ին Աբիդալը ինձ ասել էր «Բարսելոնա» տեղափոխվելու տարբերակի մասին: Իհարկե ես մտածեցի այդ տարբերակի մասին: Դա անհարմար իրավիճակ էր: Ես «Բավարիայի» հետ պայմանագիր ունեի, այն ակումբի՝ որին միշտ հարգել և հարգում եմ:
Ես գարնանը խոսել էի Գվարդիոլայի հետ, այդ ժամանակ նրա սաները մեզ դուրս հանեցին ՉԼ-ի խաղարկությունից: 1-1 հաշվից հետո Գվարդիոլան եկավ և ինձ շնորհավորեց լավ խաղի համար: Նա ասաց, որ ես խաղադաշտում լավագույնն էի: Այդ ամենը ինձ համար շատ բան էր նշանակում»,-ասել է ֆրանսիացի կիսապաշտպանը:
|