| 
	Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 5  » Սանդրո Ռոսսել. «Միայն ժամանակը ցույց կտա, թե արդյոք «Ռեալը» կվճարի Բեյլի համար» 
 
| 20:33  Սանդրո Ռոսսել. «Միայն ժամանակը ցույց կտա, թե արդյոք «Ռեալը» կվճարի Բեյլի համար» |  | «Բարսելոնայի» տնօրեն Սանդրո Ռոսսելը իր կարծիքն է հայտնել այն բանի մասին, թե արդյոք «Ռեալը» կվճարի 120մլն. եվր «Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի համար: 
 «Միայն ժամանակը ցույց կտա: Բեյլի համար 120մլն. - դա միաժամանակ և շատ է և քիչ: Այդ ամենը կախված է, թե քանի տարեկան է ֆուտբոլիստը, որքան ժամանակ կարող է անցկացնել խաղադաշտում, որքան մրցանակ կոգնի թիմին նվաճել, որքան աշխատավարձ է նա ստանալու թիմում, քանի տարի կխաղա թիմի կազմում և վերջապես ինչ է սպասում նրանից թիմի մարզիչը»:
 
 «Եվ միայն այդ ժամանակ կարելի է հասկանալ, թե արդյոք ձեռնատու եղավ տրանսֆերը թիմի համար: Եթե Բեյլը խաղա, նա ամեն դեպքում կլինի ձեռնատու, քան այն ֆուտբոլիստները, ովքեր մեծ գումարների դիմաց հիմա հանգստանում են թիմի պահեստայինների նստարանին»,- եզրափակել է Ռոսսելը
 
 Աղբյուրը` Marca
 |  | Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | 
Դիտումներ: 650 | 
Ավելացրեց: Իբրա-Կադաբրա |  |