Գլխավոր էջ » 2013»Օգոստոս»4 » Մինչմրցաշրջան. Ֆուտբոլիստներն այցելել են սրբավայրեր (Նկարներ և տեսանյութ)
16:48
Մինչմրցաշրջան. Ֆուտբոլիստներն այցելել են սրբավայրեր (Նկարներ և տեսանյութ)
Ինչպես գիտենք, կատալոնական «Բարսելոնան» մինչմրցաշրջանային ճանապարհորդության է մեկնել Իսրայել:
Կատալոնական ակումբի ֆուտբոլիստները եղել են հանրահայտ «Լացի պատի» մոտ:
Նշենք, որ Երուսաղեմի Արևմտյան պատը Աստծու Տաճարի համալիրից մնացած միակ մասունքն է և ամենասրբազան վայրն է համարվում հրեա ժողովրդի համար:
Յուրաքանչյուր հրեա իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ լինում է այդ պատի մոտ և իր վիշտը սգում Աստծու կորուսյալ Տաճարի համար: Այդ պատճառով Արևմտյան պատը հայտնի է նաև «Լացի պատ» անունով:
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին պատմել են, որ «Լացի պատի» մոտ եկողներն իրենց ցանկությունների մասին Աստծուն ուղղված գրություններ են թողնում քարերի արանքներում:
«Բարսելոնայի» ֆուտբոլիստները նշել են, որ աղոթել են նաև նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի համար, ով այժմ պայքարում է քաղցկեղի դեմ: