Երեկ «Բարսելոնան» «Սանթոսի» դեմ Ժոան Գամպերի անվան գավաթի խաղարկության խաղում խաղաց յուրահատուկ տառատեսակներով և թվերով:
Դիզայնի հեղինակն է Աննա Վիվեսը, ով ունի դաունի համախտանիշ:
Հանդիպումից հետո մարզաշապիկները վաճառքի են դրվել Ebay-ում և ողջ հասույթը կտրամադրվի Itinerarium հիմնադրամին, որտեղ աշխատում է Աննան:
«Չեմ կարողանում պատկերացնել, որ իմ երազանքը կատարվեց: Սա իմ կյանքի ամենաերջանիկ օրն է:
Ես երկրպագում եմ «Բարսային» և իմ սիրելի ֆուտբոլիստն Ինիեստան է: Շատ եմ հավանում նաև Նեյմարին: Նա նույնպես լավ մարդ է և միշտ ծիծաղում է: Դա ինձ դուր է գալիս»,- ասել է Աննան:
|