Տատա Մարտինոյի դեբյուտը «Նոու Կամպում» հաջող է ստացվում թիմի համար, «Բարսան» 8 անպատասխան գնդակ ուղղարկեց «Սանտոսի» դարպասը: Խաղից հետո Արգենտինացի մարզիչը մասնակցել է մամլո ասուլիսի և շեշտել, որ իրեն շատ է գրավում պրեսսինգը:
«Պրեսսինգն ինձ ամենից շատ է գրավում խաղի մեջ, ինձ հետաքրքրում էր, թե ֆուտբոլիստները կարող են գնդակ խլել և նրանք դա արեցին, մենք շատ լավ գործեցինք թե' առաջին և թե' երկրորդ խաղակեսում:
Թիմը շատ լավ ֆուտբոլ է խաղում և մենք դեռ մեր խաղը 3-4 առումով պետք է վերանայենք,դա մեզ ավելի մեծ հնարավորություններ կտա»:
ԳՈՀ Է ԱՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՑ, ՈՎՔԵՐ ԹԻՄՈՒՄ ԵՆ
Երբ Տատային հարցրեցին ֆուտբոլիստների մասին, նա ասաց. «Ես գոհ եմ թիմից, ֆուտբոլիստներից, մենք դեռ կտեսնենք, թե արդյո՞ք կարող ենք ավելացնել տեխնիկական որակը: Ինձ շատ է դուր գալիս այն փաստը, որ որոշ ֆուտբոլիստներ շատ գրավիչ առաջարկներ էին ստացել և կարող էին հեռանալ, բայց ցանկացան մնալ և խաղալ այստեղ»:
Ֆաբրեգասի մասին Տատան ասել է. «Ես զրուցել եմ նրա հետ: Սեսկն ասաց, որ դեռ մտածում է, բայց ես համարձակվում եմ ասել, որ նա կմնա թիմում»:
ԼԱՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Այնուհետև Տատան նկարագրեց իր առաջին շաբաթը «Բարսայում» որպես գլխավոր մարզիչ. «Մենք հեշտությամբ հարմարվեցինք, այստեղ մեզ շատ լավ ընդունեցին, ինձ հաջողվել է անցկացնել 3-ից 4 մարզում: Այժմ մենք պետք է մտածենք շրջագայության մասին:
Վերջում Արգենտինացի մարզիչը շնորհակալություն է հայտնել մարզչական շտաբի այն անդամներին, ովքեր ակումբում էին մինչև իր ժամանելը: «Ես շատ գոհ եմ նրանցից, մեր աշխատանքը միասին լավ է ստացվում, նրանք մեզ լավ դիմավորեցին և մենք շատ հաճախ ենք զրուցում»:
Աղբյուրը` FCBarcelona.com
|