Բարսելոնայի մարզչական շտաբը չի պատրաստվում վաճառել չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին: Այս մասին հայտնել է ակումբի փոխնախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն:
«Սանչեսը տրանսֆերի չի հանվի, որովհետև մենք վստահում ենք նրան: Վերջին շրջանում շատ էր խոսվում այդ թեմայով, սակայն Ալեքսիսը մնում է ակումբում:
Մենք պաշտոնական առաջարկներ չենք ստացել: Ակումբին դուր է գալիս նրա աշխատանքը և նա կմնա ակումբում»,-ասել է Բարտոմեուն: