| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
18:21 Չավի. «Նեյմարը և Մարտինոն նոր լիցքեր են փոխանցում թիմին» |
Այսօր առավոտյան կատալոնական «Բարսելոնայի» մաեստրո-կիսապաշտպան Չավի Հերնանդեսը մասնակցել է մամլո ասուլիսի: Կիսապաշտպանը գովեստի խոսքեր է հղել թիմի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի և նորեկ հարձակվող Նեյմարի հասցեին:
«Պետք է հարմարվել փոփոխություններին: Նոր մարզիչը պետք է մեզ նոր մտքեր փոխանցի: Մենք մոտիվացված ենք: Մարտինոն լուրջ, համեստ և խելացի մասնագետ է: Կարծում եմ, որ նրա հետ մենք նոր հաջողություններ կունենանք:
Ինչ վերաբերվում է Նեյմարին, ապա ասեմ, որ նա այն ֆուտբոլիստն է, ով կարող է փոփոխել խաղի ընթացքը: Սպասում ենք նրանից ավելի լավ և գեղեցիկ խաղի: Նեյմարը և Մարտինոն նոր լիցքեր են փոխանցում թիմին»,-եզրափակել է Չավի Հերնանդեսը:
Աղբյուրը` FCBarcelona.com
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 561 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|