Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
14:23 Վալդես. «Հրաժեշտիցս առաջ կցանկանայի թիմի հետ հաղթել ՉԼ-ի գավաթը» |
Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը, ով մեկ տարի անց հեռանալու է ակումբից, պատմել է իր առջև դրված նպատակների մասին:
«Որոշումս վերանայել չեմ ցանկանում, քանի որ այն ամենաճիշտն է: Ավելացնելու ոչինչ չունեմ: Կհեռանամ թիմից և կարիերաս կշարունակեմ այլ առաջնությունում:
Հրաժեշտիցս առաջ կցանկանայի թիմի հետ հաղթել ՉԼ-ի գավաթը: Շատ լավ վերջաբան կլիներ ինձ համար:
Մարտինոն այն մարզիչներից է, որոնք ֆուտբոլիստների հետ չափ են պաշտպանում: Ես հնարավորություն եմ ունեցել շփվելու նրա հետ և հասկացել եմ, որ նա շատ լավ մասնագետ է:
Նա ասաց, որ «Բարսան» չպետք է հոգնի հաղթելուց»,-եզրափակել է Վալդեսը:
Աղբյուրը` Goal.com
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 691 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|