«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Տատա Մարտինոն ասել է, թե ինչպես է «Բարսայի» նախագահ Սանդրո Ռոսելը գտել իրեն: «Ռոսելը չի կարողացել գտնել ինձ և որոշել է զանգահարել Կարտեսին: Ես չգիտեի այդ մասին, իմացա միայն Սանդրոյի հետ խոսելուց հետո: Նա խնդրել էր, որ ես կապնվեմ Անդոնի Սուբիսարրետայի հետ: 2-3 օր հետո ես կապնվեցի Սուբիսարրետայի հետ և մենք քննարկեցինք մանրամասները».-ասել է Խերարդո Մարտինոն:
Ավելացնենք, որ Ռոսելը ոչ մի կերպ չի կարողացել գտնել Տատային և որոշել է զանգահարել Պարագվայի նախագահ Օրասիո Կարտեսին: Որոշ ժամանակ առաջ Կարտեսը Պարագվայի ակումբներից մեկի՝ «Լիբերտադ»-ի նախագահն էր, այդ ժամանակ Ռոսելը ճաշել է նրա և Մարտինոյի հետ: Այդ ճաշկերույթից և Ռոսելը և Մարտինոն ունեն լավ հիշողություններ:
|