Կատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խերարդո «Տատա» Մարտինոն հանդիպել է լրագրողների հետ:
Արգենտինացի մարզիչն իր առաջին պաշտոնական մամլո ասուլիսի ժամանակ անկեղծացել է և խոսել թիմի առաջիկա հանդիպումների և գլխավոր նպատակների մասին:
«Կատալոնական թիմն ունակ է հաղթանակ տոնելու և այլ հաշիվները հավասարազոր են պարտության: Թիմն ունի այն ամենը, ինչն անհրաժեշտ է հաղթանակների համար:
Ես փոփոխություն չեմ մտցնելու խաղաոճի մեջ: Թիմը հանդես կգա այնպես, ինչպես հանդես էր գալիս նախկինում: Ֆուտբոլիստների հետ հանդիպելուց հետո ավելի պարզ կդառնա ամեն ինչ: Նրանք կծանոթանան իմ հետ և փոխհարաբերություն կստեղծվի:
Նեյմար-Մեսսի զույգը չի կարող սխալվել: Եթե նրանցից որևէ մեկն ունենա խնդիրներ մարզադաշտում, ապա մեղավորը միանշանակ մարզիչը կլինի:
Մոտ օրերս վերջնական որոշում կունենանք և կհայտարարենք մարզչական շտաբի նոր անունների մասին»,-հայտարարել է Մարտինոն: