Կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան քննադատել է ներկայիս նախագահ Սանդրո Ռոսսելին:
«Ռոսսելն իրեն պահում է չհասունացած մարդու պես: Ցավոք, բայց նա չի գործում բաց, ինչպես բոլորը: Ելույթներից երևում է, որ նա նյարդային է և ունի ինչ-որ խնդիրներ:
Խերարդո Մարտինոն լավ մարզիչ է և եթե Մեսսին գոհ է, ուրեմն առաջընթաց կլինի»,-հայտարարել է Լապորտան: