Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լեոնել Մեսսին հայտարարել է, որ նա ներդրում չունի Մարտինոյի «Բարսելոնա» տեղափոխության մեջ:
«Ես ներդրում չունեմ Մարտինոյի «Բարսելոնա» տեղափոխության մեջ: Չեմ պատրաստվում բացատրել այդ որոշումը: Այդ հարցերով զբաղվում է ակումբի ղեկավարությունը:
Ես պարզապես ասել եմ, որ նա լավ մասնագետ է, իսկ դա չի նշանակում, որ ես ինչ-որ բան եմ արել նրա համար:
Լավ եմ վերաբերվում Տատայի նշանակմանը, որովհետև Պարագվայի հավաքականի և «Նյուելս Օլդ Բոյսի» հետ նա արդեն ցուցադրել է, թե ինչի է ունակ:
Հուսով եմ, «Բարսելոնայում» ամեն ինչ հաջող կդասավորվի»,-ասել է Մեսսին:
Նշենք, որ «Բարսելոնայում» վերջին անգամ ոչ եվրոպացի մարզիչ եղել է 29 տարի առաջ, 1984 թվականին Սեսար Լուիս Մենոտտին:
|